ԳլխավորԼուր

Ամառն եկավ. եղանակը Հայաստանում ու Արցախում հունիսի 1-ին

Հայաստանի Հանրապետության տարածքում ու Արցախում հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այս գիշեր +15-ից +17, վաղը ցերեկը՝ +34-ից +36, երեկոյան՝ +31-ից +33 աստիճան։

Comment here