ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում հուլիսի 13-ին

Հուլիսի 13-17-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է 19-21, վաղը ցերեկը՝ 33-35, երեկոյան՝ 30-32 աստիճան։

Comment here