Հայաստանի Հանրապետության տարածքում տարածքում մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է +13-ից +15, վաղը ցերեկը՝ +18-ից +20, երեկոյան՝ +16-ից +18 աստիճան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։