ԳլխավորԼուր

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այս գիշեր՝ -5-ից -7, վաղը ցերեկը՝ 0-ից +2, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։