ԳլխավորԼուր

20 աստիճան տարբերություն. Սուրենյանը Շիրակից և Սյունիքից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերից լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

«Սյունիքը և Շիրակը այս պահին։ Ջերմաստիճանի մոտ 20 աստիճան տարբերություն» , — գրել է Սուրենյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում և Գյումրի քաղաքում տեղում է ձյուն։