«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հայտնել է ադրբեջանցի զինծառայողների գերեվարման մասին։
Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ այլ մանրամասներ չհայտնելով։ «Ադրբեջանցի զինծառայողներին գերեվարած մեր ստորաբաժանման հրամանատարի մասին կգրեմ, սակայն այս պահին ցանկանում եմ նշել, որ մեր բանակի լավագույն ու պրոֆեսիոնալ գնդապետներից է, մեր բանակի ապագա գեներալներից մեկը»,-գրել է նա։
Ավելի վաղ Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում գրել էր, որ դեկտեմբերի 18-ին Ջերմուկի շրջանում գերի են ընկել ադրբեջանցի երկու զինծառայողներ, որոնցից մեկը՝ կապիտանի կոչումով։