ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ նույն վայրում ադրբեջանցիների կրակոցներից 2 օր առաջ հայ զինծառայող էր զոհվել։

Comment here