ԳլխավորԼուր

Չի կարելի մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ. ՄԻՊ

Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։

Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։

Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։

Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։

Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»:

Հիշեցնենք, որ արցախյան ռազմաճակատում հաստատված հրադադարից հետո կառավարությունը հրապարակել է 121 բնակավայրի անվանում, որոնք հանձնվում են Ադրբեջանին:

Սակայն դեպքեր են գրանցվել, երբ մարդկանց կարճ ժամանակ են տվել լքելու բնակավայրը, որը վերը նշված ցանկում ներառված չէ:

Comment here