ԳլխավորԼուր

Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ. ՄԻՊ

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով, տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝

• Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,

• դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,

• արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և անմեղության կանխավարկածը,

• դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,

• մարդու արժանապատվությունը և կյանքի իրավունքը,

• ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը և խոշտանգման արգելքը,

• օրենքի առջև ընդհանուր հավասարությունը,

• ամուսնանալու ազատությունը,

• երեխայի իրավունքները,

• կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),

• մտքի և կրոնի ազատությունը:

Comment here