Սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:‼
ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
Ավելի վաղ «Հրապարակ»–ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել «Ալլադին կիդս քլաբ» մսուր-մանկապարտեզում, երեխային հարվածողն էլ կենտրոնի տնօրենն է:
Նշենք, որ մանկապարտեզը մասնավոր է, յուրաքանչյուր երեխայի համար վարձը 90 հազար դրամ է։