ԳլխավորԼուր

Չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ՄԻՊ-ի վրա․ Արման Թաթոյան (տեսանյութ)

«Պարոն Վաղարշակ Հակոբյան, չհամարձակվեք մյուս անգամ Ձեր ձայնը բարձրացնել ինձ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ». մայիսի 2-ին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթին:

«Եվ մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները, ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:

Ավելի վաղ Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում նշել էր, որ ՄԻՊ-ի գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում. «Հայաստանում իշխող հոգեբանական բռնության մթնոլորտի հանդեպ ձեր վերաբերմունքը զրոյական է. «Ուզում եմ՝ դուք հստակ  հասկանաք, որ դուք աշխատել եք մինչեւ հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ  իշխանությունն է, որի օրոք աշխատել եք: Ինչպե՞ս է լինում, որ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքը այս ամբիոնից մեր գործընկերոջ հնչեցրած տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին»:

Comment here