ԳլխավորԼուր

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է UWC Dilijan միջազգային դպրոց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այցելել է Դիլիջանի UWC Dilijan միջազգային դպրոց։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։

«Երեկ օրվա ավարտին այցելել եմ UWC Dilijan Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ դասախոսություն եմ անցկացրել ընտանեկան բռնության և կանանց իրավազորման թեմաներով: Այնուհետև շատ հետաքրքիր դիտարկումներ ու պատմություններ եմ լսել աշխարհի 72 երկրից Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելու եկած ուսանողներից, ովքեր նաև բարձրաձայնում էին իրենց երկրների նմանատիպ խնդիրների, ինչպես նաև տարբերությունների մասին։

Ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կատարվող աշխատանքի մանրամասները։ Պաշտպանի հաստատության վերջին հրապարակումներից մի քանիսը փոխանցել եմ դպրոցի գրադարանին։ Պայմանավորվել ենք մարդու իրավունքների հարցերի շուրջ քննարկումները շարունակական դարձնել»,-նշված է գրառման մեջ։