ԳլխավորԼուր

«Խելունք կաց» նախաձեռնությունն այցելել է Շոշ գյուղի դպրոց

Վերջերս շատ են հարցնում «Խելունք կաց» նախաձեռնության մասին, ոնց սկսեցինք և ինչ ենք անում, ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան):

«Ուզում եմ մի փոքր պատմեմ, թե ինչ ենք անում․

«Խելունք կաց»-ը զբաղվում է Արցախի բարբառի, բանահյուսության ու գրական ստեղծագործությունների թվայնացմամբ, արդեն աշխատում ենք աուդիոգրքերի վրա, որոնք տարբեր շրջանների հեքիաթներ են՝ Հադրութի, Մարտակերտի, Շուշիի և այլն:

Մենք մտածեցինք փոքրիկ միջոցառում անենք, ընտրենք Արցախում ինչ որ գյուղի դպրոց, որտեղ երեխաները կարդան, այնուհետ նկարեն հեքիաթները ըստ իրենց ընկալման, իսկ նկարը կօգտագործվի որպես հեքիաթի պաստառ մեր կայքում:

Առաջին միջոցառումը արեցինք Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, մասնակցում էր 33 աշակերտ: Բավականին հաջող ստացվեց, և որոշեցինք, որ պետք է շարունակել։ Այդպես էլ արեցինք․ հաջորդ կանգառը Շոշ գյուղի դպրոցում էր, այնտեղ էլ շատ ջերմ հետաքրքիր ու նվերառատ էր։

Մենք համոզմունք ունենք, որ եթե ուզում ենք հզոր երկիր ու հաղթանակներ, պետք է ունենանք ԽԵԼՈՒՆՔ սերունդ։

Միջոցառումները շարունակական են լինելու»,-գրել է նա։