ԳլխավորԼուր

«Զգուշացե՛ք, երեխաներ են». ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Այդ մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։

Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա հատվածներում:

«Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, համոզված եմ, որ մեր համատեղ գործողությունների շնորհիվ առավել կբարձրանա իրականացվող ծառայության արդյունավետությունը։

Շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթում նորանոր ձեռքբերումներ»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: