ԳլխավորԼուր

Արցախում մանկապարտեզներն ու դպրոցները կբացվեն մարտի 28-ին

Դպրոց՝ Արցախի Շոշ գյուղում

Արցախի նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը վերսկսվելու է մարտի 28-ից։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Հիշեցնենք, որ նշված հաստատություններում ուսումնական գործընթացի վերսկսման ձգձգումը կապված է ջեռուցման խնդիրների հետ, որ առաջացել են ադրբեջանցիների կողմից Արցախ մտնող գազատարի աշխատանքի դադարեցման պատճառով։