ԳլխավորԼուր

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան, Խրամորթ և Խնապատ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան, Խրամորթ և Խնապատ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նա վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Նախագահ Հարությունյանն այցելել է նաև շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ, բնակիչների հետ քննարկել ստեղծված իրավիճակը, անելիքների հետ կապված տվել մի շարք հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձում են առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։