Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, հայտնում է «Արցախպրեսը»:
Օրվա խորհրդով Ամարասի վանական համալիրում մատուցվել է Սուրբ Պատարագ, ներկայացվել է տոնի խորհուրդը և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։
Սուրբ Պատարագին մասնակցել են ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, եկեղեցու բազմաթիվ հավատավորներ։