Լուր

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի պաշտոնից

Միքայել Արզումանյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնում 2020-ի հոկտեմբերի վերջին փոխարինել էր ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանին։

Արցախի ՊԲ հրամանատար է նշանակվել 2012 թ-ից ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը։

Մասնակցել է  1992-1994, 2016 և 2020 թթ. մարտական գործողություններին:

Comment here