ԳլխավորԽճանկար

9/11. Նյույորքյան ահաբեկչությունից 20 տարի է անցել (տեսանյութ)

Ահաբեկչություն, Նյու Յորք

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման 19 անդամ ԱՄՆ տարածքում գրավեցին ուղեւորատար 4 ինքնաթիռ։ Դրանցից 2-ը գրոհայիններն ուղղեցին Նյու Յորքում գտնվող Առեւտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերների վրա, երրորդը՝ Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի շենքի վրա։ 4-րդը, որը կրկին ԱՄՆ մայրաքաղաքի ուղղությամբ էր թռչում, կործանվեց Շենքսվիլ քաղաքի մոտակա դաշտում։

Ահաբեկչությունների զոհ դարձավ 2977 մարդ, այդ թվում՝ երեխաներ ու կանայք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here