1999թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ զինված անձինք Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, սպանեցին ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու դատավարությունը տևեց մոտ 4 տարի։
2003թ–ին դատարանը դատապարտեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հետագա տարիներին հանցախմբի 8 անդամներից մի քանիսը մահացան տարբեր հանգամանքներում (էլեկտրահարություն, ինքնասպանություն և այլն)։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։