ԳլխավորԼուր

Ահաբեկչություն Վիեննայում. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Անցորդներից մեկը տեղում սպանվել է, մյուսն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ 15 (այլ տվյալներով՝ 14) մարդ, այդ թվում՝ 7 ոստիկան, վիրավորվել է։ Հարձակվողներից մեկը ոչնչացվել է, մյուսները կարողացել են փախչել։

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցածն ու բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ։ Նա նաև ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին։

Նախնական տվյալներով՝ ահաբեկչությունների հետևում կանգնած են ջիհադիստները, որոնք տեղի ունեցած անվանել են հատուցում Ավստրիային՝ «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կազմած կոալիցիային մաս կազմելու համար։

Վիեննայում այսօր չեղարկվել են դպրոցական պարապմունքները։

Comment here