ԳլխավորԼուր

Ահաբեկչություն՝ Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հարավում ահաբեկչություն է տեղի ունեցել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախնական տվյալներով՝ մի քանի մարդ դանակի հարվածներ է ստացել, մեկ մարդ գնդակահարվել է։

«Տղամարդը գնդակահարվել է ոստիկանության սպաների կողմից Սթրեթեմ շրջանում։ Ենթադրաբար՝ մի քանի մարդ վիրավորվել է։ Հանգամանքները պարզվում են»,-նշված է Լոնդոնի ոստիկանության թվիթերյան էջում։

Իրավապահների կարծիքով՝ տեղի ունեցածը ահաբեկչություն է։ Տուժածների կոնկրետ թիվը չի նշվում։

 

Comment here