ԳլխավորԽճանկար

Մոգական 02022020-ը

2020 թվականի փետրվարի 2-ը հայելային ամսաթիվ է (02.02.2020. աջից ձախ կամ ձախից աջ միանման է կարդացվում), այդ պատճառով էլ շատերին հետաքրքրում է, թե ինչ կարելի է կամ չի կարելի այդ օրն անել։ Այսպիսի ամսաթվերը բավականին հազվադեպ են, այդ պատճառով էլ կարծիք կա, որ դրանք մոգական ուժ ունեն։

Աստղաբանների կարծիքով, այս օրը ուժեղ էներգետիկա ունի եւ հաջող է նոր նախաձեռնությունների համար կյանքի տարբեր բնագավառներում։ Եվ պետք չէ ուշադրություն դարձնել, որ տարին նահանջ է։  Այս օրվա էներգետիկան կրկնապատկվում է 4 2-ների շնորհիվ։  Բարեհաջող է հատկապես ամուսնության համար։

Օրը բարեհաջող է, ընդհանուր առմամբ, աստղակերպի բոլոր նշանների համար։ Հավանական է, որ այս օրը կյանքը կտրուկ ու դրական շրջադարձ կկատարի։ Կարելի է որոշումներ ընդունել ներդրումներ կատարելու, նոր ծանոթություններ հաստատելու համար։

Լավ օր է անձնական կյանքի մասին մտածելու համար։ Այս օրվա ծանոթությունները մեծ հավանականություն ունեն վերաճելու մտերիմ հարաբերությունների։

՚Փետրվարի 2-ին պետք չէ չարաշահել ալկոհոլը, ինչպես նաեւ առավել զգուշավոր պետք է լինել մեքենա վարելիս՝ անախորժությունների մեջ չընկնելու համար։ Աստղաբանները խորհուրդ են տալիս ամեն ինչում զսպվածություն ցուցաբերել՝ լինի դա սնվելիս, թե մարզումների ժամանակ։ Ծխողներին եւս առաջարկվում է այսօր կտրուկ նվազեցնել գլանակների քանակը։

Շատ բարեհաջող օր է նրանց համար, ովքեր որոշել են փոխել բնակվելու տեղը։

Իսկ ընդհանրապես, այս օրը պետք է կենտրոնանալ սեփական խնդիրների վրա։ Պետք է հստակ իմանալ, թե ինչ եք ուզում կամ սպասում կյանքից։ Հաստատուն նպատակները կարեւոր են վստահ հաղթանակի համար։

Նախորդ հայելային ամսաթիվը եղել է 21.02.2012-ին, հաջորդը կլինի 2021-ի փետրվարի 12-ին (12.02.2021), իսկ 21-րդ դարի վերջին այդպիսի օր կլինի 2092-ի փետրվարի 29-ը (29.02.2092)։

Ընդհանուր առմամբ 3-րդ հազարամյակում այդպիսի 60 օր կա։

 

Comment here