ԳլխավորԼուր

Իրանում պայթյունների զոհ է դարձել ավելի քան 100 մարդ

Ահաբեկչություն Իրանում

Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին՝ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ ժամեր առաջ պայթյուններ են որոտացել։

Զոհվել է առնվազն 103 մարդ, վիրավորվել՝ 140-ը։

Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ, որոնք գործարկվել են հեռակառավարմամբ։