ԳլխավորԼուր

Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին՝ բենզինի պահեստում. կան զոհեր ու վիրավորներ

Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։