ԵՊՀ առաջինկուրսեցիների ուսանողական կյանքում այս տարվանից ևս մեկ թվային գործիք կա. նրանց տրամադրվել են ISIC (International Student Identity Card) միջազգային ուսանողական նույնականացման թվային քարտեր։ Դրանք հնարավորություն են տալիս օգտվելու ԵՊՀ-ում հասանելի որոշ ծառայություններից, իսկ համալսարանից դուրս՝ հաստատելու ուսանողի կարգավիճակը միջազգային մակարդակում և օգտվելու աշխարհի տարբեր երկրներում գործող ուսանողական առաջարկներից ու արտոնություններից։
ԵՊՀ ուսանողական քարտը՝ ավելի լայն հնարավորություններով
ISIC-ի ներդրմամբ առաջինկուրսեցու թվային քարտը միայն համալսարանում ուսանողին նույնականացնելու միջոց չէ։
Մի կողմից՝ այն ԵՊՀ ներքին ծառայություններից օգտվելու գործիք է, մյուս կողմից՝ միջազգային ուսանողական նույնականացման քարտ, որը հնարավորություն է տալիս հաստատելու ուսանողի կարգավիճակը նաև համալսարանից դուրս՝ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։
Քարտն ակտիվացնելու համար առաջինկուրսեցիները ստանում են անհրաժեշտ տեղեկություններն ու անհատական տվյալները, որոնց միջոցով կարող են գրանցվել ISIC բջջային հավելվածում։
Հավելվածում հասանելի առաջարկները շարունակաբար թարմացվում և համալրվում են, իսկ ուսանողները կարող են ցանկացած պահի ստուգել տվյալ պահին և տվյալ վայրում իրենց համար հասանելի հնարավորությունները։
Մեկ թվային քարտ՝ համալսարանական ծառայություններից օգտվելու, միջազգային ուսանողական կարգավիճակը հաստատելու և աշխարհի տարբեր երկրներում ուսանողական հնարավորություններից օգտվելու համար։
Ամբողջությամբ՝ այստեղ։
Տես նաեւ՝ Ուսանողական ISIC միջազգային քարտը բազմաթիվ առավելություններ է տալիս



