ԳլխավորԼուր

Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով վերընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։

Այս մասին սոցցանցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Հավելենք, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնի համար միակ առաջադրվածն էր։

«Քվեարկության արդյունքների հիման վրա Հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց Հովհաննես Հովհաննիսյանին Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտոր վերընտրելու մասին՝ պաշտոնավարման սկիզբը սահմանելով 2026 թ. դեկտեմբերի 24-ը։ Որոշումը կփոխանցվի Լիազոր մարմնին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար»,-նշված է ԵՊՀ-ի հաղորդագրության մեջ։

2021թ. օգոստոսի 5-ին Հովհաննիսյանը նշանակվել էր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինելով Գեղամ Գևորգյանին։ Ընտրությունները տեղի են ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։ Կառավարությունը 2021 թվականի դեկտեմբերի 23-ին հաստատեց ընտրությունների արդյունքները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան