ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում ավարտվել է «Ուսանողական ակադեմիա-2023» ծրագիրը

Դասախոսություններ ԵՊՀ-ում

Հուլիսի 19-ին ավարտվեց «Հայաստան․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով «Ուսանողական ակադեմիա-2023» ծրագիրը, որի նպատակը ԵՊՀ ուսանողների շրջանում արդի կարևորություն ունեցող թեմաների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր, հայտնում են ԵՊՀ ուսխորհրդից։

«Ծրագրի շրջանակում ոլորտի լավագույն մասնագետները դասախոսություններով հանդես եկան՝

  • Արցախյան հիմնախնդրի,
  • Հայոց ցեղասպանության ճանաչման առկա խնդիրների,
  • ՀՀ հարևան երկրներ հարաբերությունների,
  • ՀՀ տնտեսական քաղաքականության, ժողովրդագրական վիճակի,
  • ՀՀ արդարադատության համակարգի հիմնախնդիրների,
  • Հետխորհրդային տարածաշրջանի ազգային-քաղաքական կոնֆլիկտների

… և մի շարք այլ կարևոր ու հետաքրքիր թեմաներով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Դասախոսություններ ԵՊՀ-ում

Դասախոսություններ ԵՊՀ-ում

Դասախոսություններ ԵՊՀ-ում