ԳլխավորԼուր

Բրյուսովում այս տարի 570 տեղ թափուր կա, որից 5-ը` անվճար, 565-ը` վճարովի

Բրյուսովի անվ. պետական համալսարան

Usanogh.amն արդեն հայտնել է, որ հուլիսի 26-30-ը տեղի կունենա հայաստանյան բուհերի դիմորդների համար լրացուցիչ մրցույթ, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Արդեն ներկայացրել ենք թափուր տեղերի վիճակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկականՀայաստանի պետական տնտեսագիտական, Հայկական պետական մանկավարժական համալսարաններում: Այժմ ներկայացնում ենք թափուր տեղերի վիճակը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Այսպիսով` բուհում այս տարի առկա է 570 թափուր տեղ, որից 5-ը անվճար, 565-ը` վճարովի:

Մասնավորապես` «Լեզվաբանություն, անգլերեն» մասնագիտության գծով առկա է 20, «Լեզվաբանություն, ֆրանսերենի» գծով` 15, «Լեզվաբանություն, գերմաներենի»` 14, «Լեզվաբանություն, ռուսերենի»` 17 վճարովի թափուր տեղ: «Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն» կրթական ծրագրի մասով առկա է  25, «Միջմշակութային հաղորդակցություն, գերմաներենի» գծով` 9, «Միջմշակութային հաղորդակցություն, ֆրանսերենի» գծով` 9, «Միջմշակութային հաղորդակցություն, ռուսերենի» գծով` 14 վճարովի թափուր տեղ:

«Մասնագիտական մանկավարժություն, անգլերեն, գերմաներեն և գրականություն» մասնագիտության գծով բուհում կա 20, «Մասնագիտական մանկավարժություն Անգլերեն, ֆրանսերեն և գրականության» գծով` 20, «Մասնագիտական մանկավարժություն Անգլերեն, ռուսերեն և գրականության» գծով` 86 վճարովի թափուր տեղ,: Իսկ «Մասնագիտական մանկավարժություն Չինարեն և գրականություն» բաժնում 1 յանվճար և 23 վճարովի թափուր տեղ կա, «Մասնագիտական մանկավարժություն, Ռուսերեն, գերմաներեն և գրականության» գծով` 2 անվճար և  18 վճարովի թափուր տեղ, «Մասնագիտական մանկավարժություն, Ռուսերեն, Ֆրանսերեն և գրականության» գծով` 1 անվճար և 18 վճարովի թափուր տեղ:

«Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ» կրթական ծրագրի գծով առկա է 13, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուների» գծով` 5, «Թարգմանչական գործ՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուների» գծով` 4 , «Թարգմանչական գործ՝ ֆրանսերեն և հայերեն լեզուների» գծով` 8, «Թարգմանչական գործ՝ գերմաներեն և հայերեն լեզուների» գծով` 10, «Թարգմանչական գործ՝ իտալերեն և հայերեն լեզուների» գծով` 5, «Թարգմանչական գործ՝ չինարեն և հայերեն լեզուների» գծով` 20, «Թարգմանչական գործ՝ իսպաներեն և հայերեն լեզուների» գծով` 4, «Թարգմանչական գործ՝ կորեերեն և հայերեն լեզուների» գծով` 7 վճարովի թափուր տեղ:

«Հաշվողական լեզվաբանություն» մասնագիտությունը ևս դիմորդների կողմից մեծ  ուշադրության չի արժանացել. այդ գծով առկա է 1 անվճար և 18 վճարովի թափուր տեղ: «Քաղաքագիտություն» բաժնում առկա է 44, «Լրագրություն» բաժնում` 16, «Սերվիս» բաժնում` 49, «Զբոսաշրջություն » բաժնում` 54 վճարովի թափուր տեղ:

Ընդհանուր առմամբ, բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, թափուր է մնացել 350-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը, թափուր է մնացել 8764-ը: