ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկում 390 տեղ թափուր է մնացել. 106-ը` անվճար, 284-ը` վճարովի

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան4 Պոլիտեխնիկ

Usanogh.am-ն արդեն հայտնել է, որ  հուլիսի 26-30-ը տեղի կունենա հայաստանյան բուհերի դիմորդների համար լրացուցիչ մրցույթ, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Ներկայացնում ենք թափուր տեղերի վիճակը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Այսպիսով` բուհում  (Գյումրու, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը ներառյալ) ուսումնական այս տարում թափուր է մնացել 390 տեղ, որից 106-ը` անվճար, 284-ը` վճարովի:

Մասնավորապես` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Դիզայն» բաժնում առկա է  40 վճարովի թափուր տեղ, «Քիմիական տեխնոլոգիա»բաժնում`  9 անվճար, 5 վճարովի թափուր տեղ , «Ջերմաէներգետիկայի» գծով առկա է 7 անվճար և 9 վճարովի թափուր տեղ, «Էլեկտրաէներգետիկայի» գծով`  3 անվճար, 30 վճարովի թափուր տեղ: «Էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիաներ» բաժնում թափուր է մնացել  12 անվճար և 22 վճարովի տեղ, «Շինությունների էլեկտրամատակարարման քոմփյութերային նախագծում» բաժնում` 10 անճար, 10 վճարովի տեղ:  «Ավտոմատացում» մասնագիտության գծով առկա է  5 անվճար և  23 վճարովի թափուր տեղ, «Ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկայի» գծով`   3 անճար և 13 վճարովի թափուր տեղ:

«Մետալուրգիա»-ն ևս գրավիչ չի եղել դիմորդների համար, այս գծով առկա է  4 անվճար և 8 վճարովի թափուր տեղ: «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ»-ի պարագայում կա  5 անվճար և 8 վճարովի թափուր տեղ:  «Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում» կրթական ծրագրի մասով առկա է  6 անվճար և 10 վճարովի թափուր տեղ:

Ինչ վերաբերում է «Ռադիոտեխնիկային», առկա է  5 անվճար և 18 վճարովի թափուր տեղ: «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտության գծով  թափուր է մնացել  1 անվճար և 8 վճարովի տեղ,  «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» գծով թափուր է մնացել  7 անվճար և 6 վճարովի տեղ, «Ավտոմոբիլներ»-ի գծով`  3 անվճար և 12 վճարովի տեղ: Կառավարում (ըստ ոլորտի)  մասնագիտության գծով համալսարանում թափուր է մնացել 18 վճարովի տեղ:

Ընդհանուր առմամբ, բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, թափուր է մնացել 350-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը, թափուր է մնացել 8764-ը:

Թափուր տեղերի ընդհանուր թիվը հիմնական փուլից հետո 9114 է։

Մասնաճյուղերում թափուր մնացած տեղերին կարող եք ծանոթանալ այստեղ: