ԳլխավորԼուր

«Հուսամ նախարարն այս հանգամանքը հաշվի կառնի, և Նելլին վաղն արդեն կհամարվի ուսանող». Աննա Կոստանյան

Բերդավան համայնքի դիմորդ Նելլի Ազատյանի բարձրագույն կրթության իրավունքը վերականգնելու նպատակով պաշտոնական գրությամբ դիմել են ԿԳՄՍ նախարարին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Նելլին այն բացառիկ երեխաներից է, ով անտեսելով սահմանին եղած բոլոր վտանգները, բացառապես սեփական ունակություններով, ուժով, ջանքով ու եռանդով 12 տարի շարունակ բացարձակ առաջադիմությամբ է սովորել դպրոցում և ավարտել ոսկե մեդալով, իսկ այսօր, եթե առաջնորդվենք դիմորդների համար ստեղծված այսօրվա անարդար սկզբունքներով, կորցնելու է բուհական ուսում ստանալու հնարավորությունը, ընդամենը ոչ իր մեղքով կորցրած 0.5 միավորի պատճառով։

Հուսամ նախարարն այս հանգամանքը հաշվի կառնի, և Նելլին վաղն արդեն կհամարվի ուսանող»,-նշված է գրության մեջ։

Մեր կողմից հավելենք, որ նույնատիպ պատմության մեջ է հայտնվել սահմանամերձ Կոթի համայնքից Նունե Ազիբեկյանը, ով հավաքելով ոչ ցածր՝ 14 միավոր, դուրս է մնացել հիմնական մրցույթից։

Comment here