ԳլխավորԼուր

Սահմանված ժամկետում ավարտական փաստաթղթի տվյալները չլրացնելու դեպքում դիմորդն ընդունելության մրցույթին չի մասնակցի

Շրջանավարտներն իրենց ավարտական փաստաթղթերի (ատեստատ, դիպլոմ) տվյալները մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն, պետք է մուտքագրեն dimord.am-ում նախօրոք լրացրած դիմում-հայտում, այլապես կզրկվեն ընդունելության մրցույթին մասնակցելուց՝ անկախ ստացած միավորից, տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Բոլոր շրջանավարտները նախօրոք իրենց հատկացված ԳԹԿ անձնական համարով պետք է մուտք են գործեն նույն համակարգ, որտեղ լրացրել են դիմում-հայտը, և ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալներն առցանց եղանակով լրացնեն իրենց ընդունելության դիմում-հայտում, ապա ուղարկեն Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ):

Մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 18:00-ն, ավարտական փաստաթղթի (ատեստատ, դիպլոմ) տվյալները չլրացնելու դեպքում դիմորդը, անկախ ստացած միավորից, զրկվում է ընդունելության մրցույթին մասնակցելուց:

Comment here