Հունվարի 25-ին մեկնարկում են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները։
Առաջինը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունն է, որին մասնակցելու ցանկություն է հայտնել 4359 դիմորդ։
Նշենք, որ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, բայց ընդհանուր առմամբ 21 220 թեստ է պատրաստվելու, քանի որ դիմորդների մի մասը հայտագրվել է 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար։
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երկու փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը, քննությունները կհանձնեն հունիս-հուլիսին։
Հաջորդ քննական օրը հունվարի 26-ն է։ Դիմորդները քննություն կհանձնեն «Քիմիա» ու «Ռուսերեն» առարկաներից։
2025 թ․-ի բուհերի ընդունելության առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննությունների օրերը
2025 թ․-ի բուհերի ընդունելության 1-ին փուլի միասնական քննական կենտրոնները