ԳլխավորԼուր

Նրանք կծառայեն արդի տեխնոլոգիաների խմբում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի Հանրապետությունում ընթացող զորակոչին զուգընթաց առանձին ստորաբաժանումների կազմը պահանջվող ոլորտների մասնագետներով համալրելու նպատակով մասնագիտական կարողությունների եւ հմտությունների ստուգման քննություններ են հանձնում նաեւ զորակոչային տարիքի երիտասարդները, հայտնում են  Պաշտպանության նախարարությունից։

Նրանք  բարձր արդյունքներ գրանցելու դեպքում եւ համապատասխան հանձնաժողովի որոշման արդյունքում իրենց ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն զինված ուժերի այդ ստորաբաժանումներում։

Մանրամասները՝ տեսանյութում։