ԳլխավորԼուր

Երբ կարելի է բողոքարկել այսօրվա քննությունների արդյունքները

Հունիսի 7-ի միասնական քննությունների արդյունքները կենսաբանությունից և աշխարհագրությունից, հայտնի կլինեն 5 օրից՝ հունիսի 12-ին:

Բողոքարկել կարող եք դրա հաջորդ օրը` հունիսի 13-ին, ժամը 09.00-18.00 այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Միասնական քննությունների հաջորդ օրը հունիսի 10-ն է. դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն») առարկայից։

Հիշեցնենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: