ԳլխավորԼուր

Հրապարակվել են «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունների նախնական արդյունքները

ԳԹԿ-ն հրապարակել է հունիսի 25-ին կայացած՝ «Հայոց պատմություն» եւ «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունների նախնական արդյունքները։

«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 1459 դիմորդից քննությանը մասնակցել է 1403-ը: Միջին միավորը եղել է 14.66: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 138 դիմորդ կամ մասնակիցների 9.8%-ը: 18-20 միավոր հավաքել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է 277 դիմորդ կամ մասնակիցների 21.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 119, 19-19.75 միավոր՝ 117, իսկ 20 միավոր՝ 41 դիմորդ:

Comment here