ԳլխավորԼուր

Դիպլոմներ՝ դատախազի թեկնածուներին

Հունիսի 29-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի 32 շրջանավարտներին՝ դատախազի թեկնածությունների 2020-2021թթ. ցուցակում ընդգրկված անձանց: Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ՀՀ գլխավոր դատախազությունում, տեղեկացնում են Ակադեմիայից:

Դատախազի թեկնածուների մասնագիտական պատրաստումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն հայտնեց Ակադեմիայի աշխատակազմին, դասընթացավարներին՝ ռեկտորի գլխավորությամբ, նաև շնորհավորեց շրջանավարտներին ուսումնառությունը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:

Սերգեյ Առաքելյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին, մաղթեց հաջողություն և հիշեցրեց, որ նրանց և Ակադեմիայի միջև համագործակցությունը շարունակական է լինելու: Ռեկտորը հիշեցրեց, որ դատախազի թեկնածուների այս խմբի ուսումնառությունն անցկացվեց համավարակի, պատերազմի պայմաններում, բայց գործընթացը ոչ մի օր կանգ չի առել և հաղթարահարվել են բոլոր բարդությունները:

Արտահերթ այս խմբի ուսումնառության տևողությունը 8 ամիս էր՝ 2020 թ. հոկտեմբերի 26-ից 2021 թ. հունիսի 25-ը՝ ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Comment here