ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ի շրջանավարտները դիպլոմներ ստացան Գառնիում. լուսանկարներ

«Ճարտարապետների և շինարարների 100-ամյա դարբնոցը»՝ ՃՇՀԱՀ-ը առաջին անգամ իր բոլոր շրջանավարտներին դիպլոմներ շնորհեց «Ճարտարապետաշինարարական գլուխգործոց Գառնիում», հայտնում են բուհի լրատվական ծառայությունից։

Ներկա էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ճարտարապետներ, շինարարներ։

Ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին միջոցառմանը ներկա գտնվելու համար և պատգամեց շրջանավարտներին երբևէ չդադադարել սովորել։

Միաժամանակ նա վստահեցրեց․ «Ձեր հետագա հետաքրքիր գաղափարները և ծրագրերը համալսարանը միշտ պատրաստ է լսել և քննարկել՝ սա ձեր օջախն է, որի դռները միշտ բաց են ձեզ համար։ Առանձնակի ուզում եմ կարևորել մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը, որոնց ջանքերի շնորհիվ է, որ մեր շրջանավարտները իրենց տեղն են գտնում միջազգային ասպարեզում»։

Comment here