Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ-ը Արցախին 15.500.000 դրամ է նվիրաբերել

ՃՇՀԱՀ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, արձագանքելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին, համալսարանի, դպրոցի և քոլեջի բոլոր ստորաբաժանումներում իրականացրեց բարեգործական դրամահավաք, որին իր մասնակցությունն ունեցավ յուրաքանչյուր աշխատակից և ուսանող:

Արդյունքում՝ հավաքագրված 8.000.000 ՀՀ դրամը և համալսարանի միջոցներից 7.500.000 ՀՀ դրամը ուղղվելու է Արցախին, Հայոց բանակի զինվորներին և հերոսաբար զոհված քաջորդիների ընտանիքներին:

Comment here