ԳլխավորԼուր

Շուշիի խաչմերուկում պայթուցիկ նետած արցախցին կհանձնվի հայկական կողմին

Ռուս խաղաղապահներ Արցախում

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում»,-նշված է Ստեփանյանի գրառման մեջ։

***

Լրացում. ավելի ուշ հյտնի դարձավ, որ պայթուցիկ նետած անձը 1975 թ. ծնված տղամարդ է, որն արդեն Արցախի ՔԿ-ում է։ Նախնական տվյալներն այն մասին, որ նա նոյեմբերի 8-ին սպանված երիտասարդի եղբայրն է, չի հաստատվել։

Comment here