Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու վերաբերյալ։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։
Ըստ հրամանագրի՝ վերջերս կորոնավիրուսի վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած ընտրություններից հետո երկրորդ փուլ էին անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։ Վերջինս օրեր առաջ արցախցիներին կոչ էր արել չմասնակցել երկրորդ փուլի ընտրություններին։
Comment here
You must be logged in to post a comment.