ԱրցախԳլխավորԼուր

4-ից 1-ը մասնակի վերաբացվել է. արցախյան բուհերի անորոշ ճակատագիրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

2024-25 ուսումնական տարում Անգելինան դասի կգնա Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջում: Մինչ տեղահանումը այս համալսարանն ուսանողներին տվել է եռաստիճան կրթություն՝ քոլեջ, բակալավր և մագիստրատուրա: Շուշիից Ստեփանակերտ, Ստեփանակերտից Երևան տեղահանվելն ու ամեն անգամ գոյության համար պայքարելը հեշտ չի եղել, բայց շատ ջանքեր թափելուց հետո հաջողվել է վերաբացել համալսարանի միայն քոլեջը 66 ուսանողի համար:

Անորոշ է Արցախի մայր բուհի լինել-չլինելու հարցը։ Մինչ տեղահանվելը մոտ 1700 ուսանող և 350 դասախոս և 150 ժամավճարային աշխատող ունեցող Արցախի պետական համալսարանը Հայաստանում վերաբացելու մասին խոսք ու խոստումներ չկան․ համենայնդեպս պետական մակարդակով։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։