ԳլխավորԼուր

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Աշոտ Ղուլյանի հիշատակի օրվա առիթով

Այսօր Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարի մոտ հարգանքի տուրք եմ մատուցել նրա հիշատակի օրվա առթիվ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեր վերջին հանդիպումը զոհվելուց ժամեր առաջ էր, Չլդրանում՝ Ֆելիքս Գզողյանի ներկայությամբ: Իսկ մահվան բոթը ցնցել էր բոլորիս…

Հուշաքարի մոտ հաճելի հանդիպում ստացվեց նրա գեղեցիկ ընտանիքի անդամների հետ: Հերոս պապի թոռները մեծանում են Բեկորի ու մեր հազարավոր հայորդիների կյանքի գնով սրբացած Հայրենիքում»:

Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ) զոհվել է 1992 թվականի օգոստոսի 24-ին՝ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման ժամանակ։

Comment here