ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանը ստորագրել են գումարի նվիրաբերության պայմանագիր:
Ընկերակցությունը բռնի տեղահանված արցախցի 100 ուսանողների ուսման վարձի մի մասը փոխհատուցելու նպատակով տրամադրում է 21.281.900 ՀՀ դրամ։
ԵՊՀ-ում սովորող բռնի տեղահանված արցախցի ուսանողների հետ հանդիպմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանն առաջին իսկ օրերից նախաձեռնել և իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ աջակցելու և սատարելու արցախահայությանը։
«Կարևորելով կրթությունը և այն շարունակելու ձեր որոշումը՝ ԵՊՀ-ում մենք ստանձնեցինք հանձնառություն՝ խոսելու մեր գործընկերների հետ և հայցելու աջակցություն, որպեսզի կարողանանք փոխհատուցել կառավարության կողմից սահմանված կրթաթոշակների և գործող վարձավճարների տարբերությունը։ Մենք ստանձնեցինք պատասխանատվություն՝ մեղմելու այն դժվար կացությունը, որում հայտնվել եք դուք և մենք բոլորս»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկներին, որոնք արձագանքել են, մասնավորապես Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին՝ նշելով, որ այս գործընթացը աշխարհասփյուռ հայության միասնության գրավականն է։
AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանն ասաց, որ ընկերակցությունը բազմաթիվ ծրագրեր է իրագործել, որոնց միջոցով ամուր կապ է հաստատել արցախահայության հետ․«Այս ծրագիրը շատ խորհրդանշական ու կարևոր է մեզ համար։ Այսկերպ մենք նաև հույս ենք տածում, որ առաջատար այս բուհում ստացած կրթությունը կնպաստի ձեր նպատակների իրագործմանը»։
Հովհաննես Հովհաննիսյանը և Արեն Դեյիրմենջյանն ուսանողներին հորդորեցին լավ սովորել՝ խոստանալով աջակցել նրանց բոլոր նախաձեռնություններում։