Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի ու Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ այսօր համալսարանում կազմակերպվել էր օծանելիքի պատրաստման վարպետության դաս։
Միջոցառման շրջանակում համալսարանի կին աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու օծանելիքի պատրաստման հիմնական սկզբունքներին, ինչպես նաև մասնագետների օգնությամբ համադրելու տարբեր բույրեր՝ ստեղծելով իրենց անհատական օծանելիքը:
Օրվա տոնական մթնոլորտն իրենց երաժշտական գեղեցիկ կատարումներով ապահովեցին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները։