ԳլխավորԼուր

Այսօր մահացած զինվորը ԵՊՀ առաջին կուրսի ուսանող էր

Արգիշտի Եղյան

ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում այսօր՝ մայիսի 11-ին, կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Արգիշտի Եղյանը Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր, տեղեկացնում է News.am-ը։

Նա սովորում էր ԵՊՀ-ի Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի «Անգլերեն, իսպաներեն եւ հաղորդակցության» բաժնի 1-ին կուրսում։  Բանակ էր զորակոչվել մեկ տարի չորս ամիս առաջ։

Ըստ կայքի՝ տղայի հայրը երեկ ուշ երեկոյան բավականին երկար խոսել է Արգիշտիի հետ։ Ամեն ինչ լավ էր տղայի հետ, բարձր տրամադրություն է ունեցել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։