ԳլխավորԼուր

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ (1999-2003), Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»:

Ծնվել է 1957 թվականի օգոստոսի 13-ին, Երևանում։

Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին եղել է Երևանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999 թվականներին՝ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր։

2003-2010 թվականներին եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

2010 թ. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2017 թ. ազատվել է դեսպանի պաշտոնից:

Comment here