ԳլխավորԼուր

Ի՞նչ է տեղի ունեցել Երեւանի թիվ 132 դպրոցում. news.am

Երեւանի թիվ 132 դպրոցում, որի բակից արված լուսանկարը որպես սոցիալական հեռավորություն չպահելու օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ֆեյսբուքյան իր էջում, այսօր՝ հունիսի 3-ին, ավարտական վկայականների ստացում եւ գրքերի հանձնում է իրականացվել։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը։

«Գրաֆիկ էր կազմված, ըստ գրաֆիկի են եկել աշակերտները՝ 5 կամ 10 հոգանոց խմբերով։  Շենքի ներս թույլ չենք տվել մտնել, դրսում՝ բակում տեղադրված է եղել սեղան, որին մոտեցել, հերթով ստացել են ատեստատները, ստորագրել, մյուսի մոտ էլ հանձնել գրքերը, ապա հեռացել»,- ասաց նա։

Տնօրենը հայտնել է, որ լուսանկարի հրապարակումից հետո իրեն կանչել են քաղաքապետարանից,  որտեղ էլ բացատրություն է գրել, թե ինչպես է կազմակերպել գործընթացը։ Միեւնույն ժամանակ, տնօրենը չի ընդունում, որ չեն պահվել համապատասպան նորմերը, հաշվի առնելով, որ բաց տարածություն է եղել։

Comment here