ԳլխավորԼուր

Գեղարքունիքի մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի 3 ոսկե մեդալակիր շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը օգոստոսի 14֊ին Գեղարքունիքի մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի եւ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցների շրջանավարտներ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին եւ Արեգա Հովհաննիսյանին: Գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները: Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանն այս պահին արդեն գտնվում է զինվորական ծառայության մեջ, գերազանցության ատեստատը մարզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին եւ Լյուդմիլա Ուլիխանյանին:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Գեղարքունիքի մարզից միասնական քննություններին մասնակցել են 740 դիմորդ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 727-ը:

Comment here