2020-2021 ուսումնական տարվա մեկնարկի համար Վրաստանի ԿԳ նախարարությունը Առողջապահության նախարարության հետ միասին մշակել է հատուկ հանձնարարականներ: Առկա հանձնարարականների հիման վրա 2084 հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին դասասենյակներում կմեկնարկի սեպտեմբերի 15-ից, տեղեկացնում է «Ալիք Մեդիան»:
Առողջապահության նախարարության կանոնակարգերն են.
• Աշակերտների միջև 1 մետր հեռավորություն,
• Շենք մուտք գործող բոլոր անձանց համար դիմակի պարտադիր կրում, բացի աշակերտներից,
• Ցանկացած անձի շենք մուտք գործելուց առաջ ջերմաչափում և ձեռքերի ախտահանում,
• Դիմակների պահուստային առկայություն դպրոցներում,
• Զուգարանների սանիտարական մշակում ամեն դասամիջոցից հետո,
• Կես ժամանոց ընդմիջում հերթափոխների միջև, դասասենյակների և դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մշակում և օդափոխում,
• Ջերմող և շնչառական ախտանիշներ ունեցող աշակերտների համար ժամանակավոր մեկուսացման սենյակի հատկացում,
• Դասասենյակների օդափոխում դասամիջոցների ընթացքում,
• Դպրոցի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ միջանցք, ուսուցչանոց, աստիճան, տեղաշարժվող բոլոր անձինք՝ բացի աշակերտներից, պետք է դիմակ կրեն:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։